Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 1994 թվականի N 111

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձԵՎավորման կարգի մասին» թիվ 67 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Համրապետության կենտրոնական բանկր 1994 թվականի օգոստոսի 10-ի 67 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` մինչև 1996 թվականի հունվարի 1-ը պահուստային ֆոնդի գումարը լրացնել բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի առնվազն 25 տոկոսի չափով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կարգով»:

2. Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ նոր ստեղծվող բանկի պահուստային ֆոնդի նվազագույն չափը սույն որոշման 2-րդ կետով սահմանված մեծությանը պետք է հասցվի բանկի գործունեության առաջին երկու տարվա ընթացքում»:

3. Կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ կերպ.

«4. Եթե բանկի անհուսալի պարտքերի գումարները պահուստային ֆոնդի հաշվից դուրս գրելուց հետո պահուստային ֆոնդի մնացորդն ավելի քիչ է, քան բանկի 180 օրից ավել ժամկետանց վարկերի գումարը, ապա ֆոնդը ենթակա է լրացման եռամսյակային հատկացումներով` բանկի տրամադրության տակ գտնվող շահույթի 70 տոկոսի սահմաններում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։