ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1422-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
16.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 16-ի N 1422-Լ որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Միջոցառման համառոտ նկարագիրը Պատասխանատու կատարողը Ժամկետը 2023 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
(հազ. դրամ)
1. Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 2023 թ. 2023 թ. ՀՀ պետական բյուջե
973,672.6
Ընդամենը 973,672.6
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
16.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ