Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 1994 թվականի N 132

Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կողմից կանխիկ արտարժույթով գործառնությունների իրականացման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» թիվ 29 որոշմամբ տրված արտոնագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` իրականացնել նշված որոշմամբ հաստատված կարգով արտոնագրված կազմակերպությունների գործունեության ստուգումներ և երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը տրված արտոնագրերի գործողության հետագա նպատակահարմարության մասին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։