Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 54 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-12-26-ից մինչև 1995-02-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1995-02-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 140

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 22-ի թիվ 54 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման» ժամանակավոր կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության թիվ 54 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի լուծարման» ժամանակավոր կարգի 3-րդ կետից հանել «դրա կազմում պարտադիր ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցչին» բառերը:

2. Նշված կարգի 4-րդ կետի վերջում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

քաղ. Երևան

թիվ 140

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։