Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2022 թվականի N 1202-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոց 13/4 շենք, 72/1 հասցեի պոմպակայանը՝ 3.4 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 07032022-01-0189), և պոմպակայանի սարքավորումները՝ 2880563․84 դրամ (առանց ԱԱՀ-ի) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, կառուցապատողներ՝ Էլիզա Մինասյանին, Արայիկ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց 168/1 շենք, 37 հասցեի պոմպակայանը 3.6 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 21042022-01-0021), և պոմպակայանի սարքավորումները՝ 2805731.8 դրամ (առանց ԱԱՀ-ի) հաշվեկշռային արժեքով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) երկամսյա ժամկետում, ընկերության տնօրենի և կառուցապատողներ` Էլիզա Մինասյանի, Արայիկ Մուրադյանի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության և կառուցապատողների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1202-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 13/4 ՇԵՆՔ, 72/1 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը

(դրամ) Գումարը (դրամ՝ առանց

ԱԱՀ-ի)

1. Պոմպ ջրի Grundfos CMBE 5-62 կոմպ-

լեկտ 2 860 625 1 721 250

2. Գնդավոր փական կցորդիչով

թիթեռնիկ PN 16 DN25 IG-AG հատ 2 8 333 16 666

3. Գնդավոր փական կցորդիչով

թիթեռնիկ PN 16 DN32 IG-AG հատ 2 13 916 27 832

4. Ֆիլտր 1՛՛1/4 DN 32 PN 20 հատ 2 6 000 12 000

5. Անցում PPR 40x11/4'' AG հատ 2 3 416 6 832

6. Անցում PPR S32 1'' AG հատ 2 1 375 2 750

7. Պռես –եռամուտք PPR 63x32x63 հատ 2 2 667 5 334

8. Պռես –եռամուտք 63x40x63 հատ 2 2 667 5 334

9. Անկյունակ PPR 90 d=65 հատ 8 1 250 10 000

10. Խողովակ Պ/Է D=63 մմ մետր 4 6 250 25 000

11. Փական ամերիկանկա գնդիկային թևիկավոր կարմիր d=2MF VALBRASS հատ 1 36 270 36 270

12. Հետադարձ փական d=1 1/4FF

PN25 VALBRASS հատ 2 9 842 19 684

13. Եռաբաշխիչ PP-R 90 d=63 (G) հատ 2 2 867 5 734

14. Եռաբաշխիչ PP-R 90 d=63x20x63 (G) հատ 2 2 867 5 734

15. Թիվ 72/1 շինություն (պոմպակայան) քմ 3.4 288 277.6 980 143.84

Ընդամենը 2 880 563.84

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1202-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 168/1 ՇԵՆՔ, 37 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը

(դրամ) Գումարը (դրամ՝ առանց

ԱԱՀ-ի)

1․ Պոմպ ջրի Grundfos CMBE 5-62 կոմպլեկտ 2 860 625 1 721 250

2․ Գնդավոր փական կցորդիչով թիթեռնիկ

PN 16 DN25 IG-AG հատ 2 8 333 16 666

3․ Գնդավոր փական կցորդիչով թիթեռնիկ

PN 16 DN32 IG-AG հատ 2 13 916 27 832

4․ Ֆիլտր 1՛՛1/4 DN 32 PN 20 հատ 2 6 000 12 000

5․ Անցում PPR 40x11/4'' AG հատ 2 3 416 6 832

6․ Անցում PPR S32 1'' AG հատ 2 1 375 2 750

7․ Պռես –եռամուտք PPR 63x32x63 հատ 2 2 667 5 334

8․ Պռես –եռամուտք 63x40x63 հատ 2 2 667 5 334

9․ Անկյունակ PPR 90 d=65 հատ 4 1 250 5 000

10․ Խողովակ Պ/Է D=63մմ մետր 4 6 250 25 000

11․ Փական ամերիկանկա գնդիկային

թևիկավոր կարմիր d=2MF VALBRASS հատ 3 36 270 108 810

12․ Հետադարձ փական d=1 1/4FF

PN25 VALBRASS հատ 2 9 842 19 684

13․ Եռաբաշխիչ PP-R 90 d=63 (G) հատ 2 2 867 5 734

14․ Անկյունակ (O) 45 dn=50 հատ 2 147 294

15․ Թիվ 37 շինություն (պոմպակայան) քմ 3.6 234 225.5 843 211.8

Ընդամենը 2 805 731.8

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։