Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2022 թվականի N 717-Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100010/040422/0023078 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 19-ի N 717-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Անվանումը Ընդհանուր բրուտտո քաշը

(կգ) Մաքսային արժեքը (դրամ) Տեղերի քանակը Գույքն ստացողը

1. «Կամազ 4308» ա/մ-ի ամրաշրջանակ՝ տեղադրված շարժիչով, փոխանցման տուփով, ընթացային մասերով (առանց խցիկի և թափքի),

2015 թ. արտ.,

VIN:XTC430805F1316334,

շարժիչի համար՝ 86040500 4,355 19,958,800 3 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Առջևի թափարգել (բամպեր)

«Կամազ 4308» բեռնատարի համար 50 120,670

Ձևափոխված կապոտ «Կամազ

4308» բեռնատարի համար 50 115,843

Ընդամենը 4,455 20,195,313 3

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։