Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2022 թվականի N 45-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով՝ 315503,3 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 331897,7 հազ. դրամ» բառերով:

2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 77481,6 հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 93876,03 հազ. դրամ» բառերով:

3) Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ-9 Դեմ-0 Ձեռնպահ-0

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ

Համայնքի ղեկավար՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

Հավելված

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։