ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1085-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» խորագրով միջոցառմանը մասնակցելու և երկկողմ հետաքրքրության մի շարք ոլորտային հարցեր քննարկելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 21-24-ը Իտալիայի Հանրապետություն (Միլան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ռաֆայել Գևորգյանի և Նարինե Հարոյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Աննա Հայրոյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1085-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ռ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Հարոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության
վարչության փորձագետ
Ա. Հայրոյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների
խթանման և արտաքին կապերի վարչության ներդրումների խթանման և
արտաքին կապերի մենեջեր
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ