ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1462-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ – ԾՐԱԳԻՐ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի «զ» պարբերության և 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Մ 1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին – Լանջիկ հատվածի վերակառուցումն ապահովելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարման գոտու սահմաններում ներառված օտարվող հատվածների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագրի իրագործումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը.
2) ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առևտրի շրջանառությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կավելանան աշխատատեղեր, կզարգանա ենթատարածաշրջանային տրանսպորտային ցանցը.
3) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ այդ տարածքներն անհրաժեշտ են դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու համար։
2. Հաստատել հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.
2) օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1-ն է.
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) օտարվող սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2.1-ին կետով հաստատված N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.
5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշման պահանջներին համապատասխան։
4. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
22.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1462-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN
ը/կ Մարզը Համայնքը/ բնակավայրը Կադաստրային ծածկագիրը
1 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0257-0017
2 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0257-0001
3 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0259-0004
4 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0259-0003
5 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0257-0016
6 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0258-0023
7 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0259-0001
8 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0749-0001
9 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0272-0001
10 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0750-0001
11 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0258-0020
12 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0258-0017
13 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0258-0018
14 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0605-0001
15 Արագածոտն Թալին համայնք, Ակունք բնակավայր 02-007-0234-0001
16 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0346-0001
17 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0554-0001
18 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0345-0350
19 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0345-0021
20 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0345-0026
21 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0345-0029
22 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0762-0001
23 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0324-0055
24 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0519-0001
25 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0307-0001
26 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0309-0001
27 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0511-0001
28 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0304-0117
29 Արագածոտն Թալին համայնք,
Մաստարա համայնք 02-069-0015-0020
30 Շիրակ Անի համայնք, Լանջիկ
բնակավայր 08-044-0119-0001
31 Շիրակ Անի համայնք, Լանջիկ
բնակավայր 08-044-0119-0002
32 Շիրակ Անի համայնք, Լանջիկ
բնակավայր 08-044-0550-0001
33 Շիրակ Անի համայնք, Լանջիկ
բնակավայր 08-044-0118-0007
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1462-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական: