Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 52 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-02-15-ից մինչև 1997-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 1995 թվականի թիվ 23

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման ԵՎ գործունեության» կարգում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Կարգի 5-րդ կետի «փոխանակման կետ բացելու թույլտվության» բառերը փոխարինել «փոխանակման կետի արտոնագիրը» բառերով:

2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Յուրաքանչյուր փոխանակման կետի արտոնագրման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համապատասխան բանկի թղթակցային հաշվից իր եկամուտների հաշվին է գանձում վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։