Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

06.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2020 թվականի N 1645-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.09.22 N 1456-Ա)

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն (նվիրաբերություն) տրվող շարժական գույքը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված փաստաթղթերի հիման վրա կամ հանձնման-ընդունման ակտով՝ կողմերի համաձայնությամբ։

(1-ին կետը լրաց. 22.09.22 N 1456-Ա)

2. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռք բերվող շարժական գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:

(2-րդ կետը լրաց. 22.09.22 N 1456-Ա)

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գույքը սահմանված կարգով հաշվառվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։