ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-88-Ն-25
2022 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 1․1-ին աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Արամ Գրիշայի» բառերով, 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դադոյան Սարգիս Սիմոնի» բառերով, 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դավթյան Տիգրան Սամվելի» բառերով, 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դոլմազյան Վահե Արսենի» բառերով, 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Խաչատրյան Սուրեն Երվանդի» բառերով, 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սարգսյան Վարդգես Արայիկի» բառերով, 8-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մոսինյան Մերի Աղաբեկի» բառերով, 9-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Գիվի Համլետի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 1․1-ին աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ավագյան Նարինե Աշոտի» բառերով, 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բադալյան Կարապետ Սերյոժայի» բառերով, 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ղարսլյան Աշխեն Ռուբենի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ և 4-րդ կետերի «գործեր» բառերը փոխարինել «վարույթներ» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 34-րդ, 37-րդ, 39-րդ և 43-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր» բառերը հանել,
5) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 43-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Դիանա Ռոմանի» բառերը հանել,
6) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մասիս» բառը փոխարինել «Եղեգնաձոր» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Պողոսյան Թաթուլ Ջանիբեկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Սարգիս Մելսիկի» բառերով,
7) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
« (Քաղաքացիական մասնագիտացում)
1. քաղաք Ալավերդի Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Բաղդասարյան Սուրեն Ժորայի Քաղաքացիական
/Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
2. քաղաք Վանաձոր Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերով գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Հովնանյան Վարդուհի Սուրիկի Քաղաքացիական
/կորպորատիվ վեճերով գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
3. քաղաք Վանաձոր Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Սահակյան
Նանե Գառնիկի Քաղաքացիական
/Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
4. քաղաք Ալավերդի Ալավերդու, Ստեփանավանի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Գրիգորյան Բակուր Բորիկի Քաղաքացիական/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
5. քաղաք Վանաձոր Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Առաքելյան Ելենա Բորիսի Քաղաքացիական /Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
6. քաղաք
Տաշիր Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Զաքարյան
Գնել Ժորայի Քաղաքացիական
/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
7. քաղաք
Սպիտակ Սպիտակի, Վանաձորի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝ Լոռու մարզի վարչական տարածք Մկոյան Աղասի Արշակի Քաղաքացիական
/կորպորատիվ վեճերով գործեր/հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ
»,
8) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ոսկանյան Արմիդա Արմենի» բառերը հանել,
9) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մարտունի» բառը փոխարինել «Գավառ» բառով,
10) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բադալյան Կարապետ Սերյոժայի» բառերը հանել,
11) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 3-րդ, 14-րդ և 19-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «/ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/» բառերը հանել,
12) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թորոսյան Գոռ» բառերը հանել,
13) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-25-րդ կետերով․
« 20․ Թորոսյան Գոռ Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/
21․ Հովհաննիսյան Դիանա Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/
22․ Ոսկանյան Արմիդա Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/
23․ Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/
24․ Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/
25․ Քաղաքացիական/հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր/
»,
14) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 19 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 25 դատավոր» բառերով,
15) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարաբյան Սերգեյ» բառերը հանել,
16) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթներ» բառերով,
17) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սիմոնյան Տիգրան» բառերը հանել,
18) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-27-րդ կետերով․
« 22․ Ամիրյան Կարեն Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր
23․ Հովհաննիսյան Արմեն Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր
24․ Մարաբյան Սերգեյ Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր
25․ Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր
26․ Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր
27․ Քրեական/կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտեր
»,
19) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 21 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 27 դատավոր» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի
պաշտոնակատար Ս. Չիչոյան
2022 թ. սեպտեմբերի 19
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2022 թվական: