Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-02-24-ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 1995 թվականի թիվ 41

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին տրամադրվող վարկերի սահմանաքանակի մասին

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Սահմանել, որ յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրությանն ուղղված փաստացի միջոցների ծավալի (առանց պարգևատրումների և հավելյալ վճարումների) կրկնապատիկը:

քաղ. Երևան

թիվ 41

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։