ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 669-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (9 տեղ, 657 կգ ընդհանուր քաշով, 4,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,580 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 669-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը (հատ) Երկիրը Հատի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար)
1․ Ինտեգրալ լույսի աղբյուր 2 ԱՄՆ 450 900
2. Պրոցեդուրայի աթոռներ 2 ԱՄՆ 550 1,100
3. Հիվանդանոցային մահճակալ 1 ԱՄՆ 2,000 2000
4․ Հիվանդանոցային մահճակալի ներքնակ 1 ԱՄՆ 50 50
5. Կոտրվածքների տեղափոխման պատգարակ 1 ԱՄՆ 400 400
6․ Մարզասարք 1 ԱՄՆ 100 100
7․ Քայլվածքի մարզասարք 1 ԱՄՆ 75 75
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ
Հ. Մաթևոսյան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ