ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 684-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «1,037,000,000» թիվը փոխարինել «1,707,000,000» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) և «Բլեք Սթոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 06951474) հետ 2022 թվականի մայիսի 24-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Էներգովեստ» ՍՊԸ-ի կողմից էլեկտրամոնտաժման աշխատանքների իրականացում՝ 42,583,500 դրամի չափով և «Բլեք Սթոն» ՍՊԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 684-Ա որոշման
«Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակը ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոն, ուսումնական ծրագիր իրականացնելու նպատակով շենքային պայմանների ստեղծումն է:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով
uահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Ծրագիրն իրականացվելու է «Ջի Էյչ ԷՄ» բարեգործական հիմնադրամի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցով (240,000,000 երկու հարյուր քառասուն միլիոն դրամ), «Կողբ» հիմնադրամի կողմից (144,000,000 մեկ հարյուր քառասունչորս միլիոն դրամ) և այլ բարերարների կողմից (1,323,000,000 մեկ միլիարդ երեք հարյուր քսաներեք
միլիոն դրամ) հատկացված և հատկացվելիք նվիրաբերությունների հաշվին:
4. Ծրագիրը կատարողը «Սիմոնյան» կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ՝ 01245672):
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի 1-ին փողոցի 35/1 հաս-
ցեում, քաղաքաշինության ոլորտում:
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է 1,707,000,000 (մեկ միլիարդ յոթ հարյուր յոթ
միլիոն) դրամ:
7. Բարեգործությունն ստացողը Ծրագրի շահառուներն են Կողբի և հարակից բնակավայրերի համայնքները:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրն իրականացվելու է մեկ փուլով 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023
թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական և այլ նմանատիպ աշխատանքների իրականացում և աշխատանքային նախագծերի համաձայնեցում, թողարկում և հաստատում – 73,000,000 (յոթանասուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2018 թ.-ը (մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 71 205 000 դրամի գործարք),
2. Շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում – 1,434,000,000 (մեկ միլիարդ չորս հարյուր երեսունչորս միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը (մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կնքվել է 674 818 531 դրամի գործարք),
3. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացում – 18,000,000 (տասնութ միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը,
4. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում – 170,000,000 (մեկ հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը Հայաստանի Հանրապետությունում,
5. Վարչական ծախսեր - 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ 27.09.2016 թվականից մինչև
30.09.2018 թվականը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից – 10,000,000 (տաս միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը,
2. Ճարտարապետական, չափագրման, ինժեներական, դիզայներական, փաստաթղթերի թողարկման, նախագծերի իրականացման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 63,000,000 (վաթսուներեք միլիոն) դրամ, 27.09.2016 թվականից մինչև 30.06.2020 թվականը,
3. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 1,082,000,000 (մեկ միլիարդ ութսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը,
4. Շինարարական և բարեկարգման նյութերի և աշխատանքների ձեռքբերում արտերկրից – 352,000,000 (երեք հարյուր հիսուներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2023 թվականը,
5. Հողամասի, շենքի կամ շինության ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում – 170,000,000 (մեկ հարյուր յոթանասուն միլիոն) դրամ, 15.09.2022 թվականից 31.12.2023 թվականը,
6. Շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքի տեխնիկական և հեղինակային հսկողություն, խորհրդատվական ծառայությունների ստացում, փաստագրման, հատակագծման և իրավունքի պետական գրանցման աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 12,000,000 (տասներկու միլիոն) դրամ, 01.03.2017 թվականից մինչև 31.12.2020 թվականը,
7. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում արտերկրից – 6,000,000 (վեց միլիոն)
դրամ, 01.03.2017 թվականից մինչև 30.09.2020 թվականը:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ – 8,000,000 (ութ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը,
2. Գործուղման ծախսեր – 3,000,000 (երեք միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև 30.09.2020 թվականը,
3. Գրասենյակային և այլ ծախսեր – 1,000,000 (մեկ միլիոն) դրամ, 01.10.2016 թվականից մինչև
30.09.2020 թվականը:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Կողբի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ