ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 679-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից ձեռք բերված արտադրական սարքերը, գործիքները և նյութերը (96 տեղ, 3,031.7 կգ ընդհանուր քաշով, 9,938 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Խեցեգործության արվեստանոց-ուսումնարան» N 464-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 679-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը (ԱՄՆ-ի
դոլար) Ընդամենը (ԱՄՆ-ի դոլար)
1. Խեցեգործության վառարան հատ 2 1200 2400
2. Հրակայուն աղյուս հատ 20 16,5 330
3. Հրակայուն աղյուս 242 0,95 230
4. Խեցեգործության ջնարակի
փոշի պարկ 49 39,37 1929
5. Կերամիկական
պիգմենտներ կգ 22 29,64 652
6. Գիպսի փոշի պարկ 8 8,12 65
7. Գիպսե կաղապարներ՝
կերամիկայի համար 94 3,53 332
8. Կերամիկական և ճենապակե
գլանման մեքենա հատ 1 650 650
9. Ջնարակ փչելու կաբինա հատ 1 1340 1340
10. Կիսաավտոմատ
կերամիկական գործիք
/Jiggar&Jolly/՝ իր
դանակներով կոմպլեկտ 1 1650 1650
11. Խեցեգործական գործիքներ հատ 190 1,894 360
ԸՆԴԱՄԵՆԸ 9938
Ճանապարհածախս 1300
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ
Հ. Մաթևոսյան
28.09.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ