Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1489-Լ

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1489-Լ որոշման

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

Ծրագրի դասիչը Միջոցառման դասիչը Միջոցառման անվանումը Պետական մարմնի

գերատեսչական

դասիչը և անվանումը

Հետազո-տությունները Հետազոտությունն

իրականացնող

կազմակերպության

անվանումը Միջոցառման

վրա

կատարվող

ծախսը (հազ, դրամ)

1162 11006 Գիտական - գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտություններ 104010 - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 135,960.0

«Մատենադարան» հիմնադրամի «Միջնադարյան Ճաշոց ձեռագրերի և «Կաթողիկոսական դիվանի ֆոնդի» արժեքավոր վավերագրերի մշտադիտարկման, ամրակայման ու գիտատեխնիկական մշակում» ծրագրին պետական աջակցություն «Մատենադարան» Մ.

Մաշտոցի անվան հին

ձեռագրերի ԳՀԻ»

հիմնադրամ 24,912.0

ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ ՊՈԱԿ-ի «Ռադիացիոն-կայուն և լազերային լոկացիայից պաշտպանող ապակեկերպ ու կոմպոզիտային նյութերի մշակում» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ 28,230.0

ՀՀ ԳԱԱ ՄԿԻ ՊՈԱԿ-ի «Հայկական գենոֆոնդի կայունության գործոնները» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 16,900.0

ՀՀ ԳԱԱ «Էկոկենտրոն» ՊՈԱԿ-ի «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 15,600.0

ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան ՔՖԻ ՊՈԱԿ-ի «Կիրառական (կոմերցիոն) նշանակության տիտանի հիմքով համաձուլվածքների սինթեզը Հիդրիդային ցիկլի եղանակով» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ 14,000.0

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ՊՈԱԿ-ի «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ 9,918.0

ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ՊՈԱԿ-ի «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» ծրագրին պետական աջակցություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ 26,400.0

1119 11001 «Գիտական և

գիտատեխնիկական

նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական փորձակոնս-տրուկտորական աշխատանքներ» 104018-ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 6,844,153.7

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։