Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

20 մարտի 2023 թ.

ք. Երևան N 529-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը․

Հրամայում եմ․

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 132-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․

1) Հրամանի 4-րդ կետում «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Նարեկ Տերյանին» բառերով։

2) Հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 90-րդ կետով․

« 90․ Հեմոդիալիզի սարք 25000

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։