Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-07-21-ից մինչև 1996-05-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-05-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 1995 թվականի թիվ 121

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի համար արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափի սահմանման մասին

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի համար արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը սահմանել 15 տոկոս` հաշվարկը և կարգավորումը կատարելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի թիվ 78 որոշմամբ հաստատված հրահանգում նախատեսված ձևով:

քաղ.Երևան

թիվ 121

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։