Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-07-21-ից մինչև 1999-12-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-12-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 1995 թվականի թիվ 122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հունիսի 7-ի թիվ 321 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բոլոր սպասարկվող ձեռնարկություններից, կազմակերպություններից, հիմնարկություններից (այդ թվում` բյուջետային) և անհատ ձեռներեցներից պահանջել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան օղակից հարկ վճարողների հաշվառման համարների ստացման մասին տեղեկանքի ներկայացումը:

2. Սահմանել, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է հարկ վճարողների հաշվառման համարներ չստացած հաճախորդների բանկային սպասարկումը:

3. Սահմանել, որ ՀՀ պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում վճարման հանձնարարագրերի (ձև 0401002) ձախ մասում հարկ վճարողի անվանումից առաջ «Կոդ» նշումով ազատ վանդակում պարտադիր կարգով նշվում է հարկ վճարողների հաշվառման ութանիշ համարը:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության վրա:

քաղ. Երևան

թիվ 122

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։