ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
04 հոկտեմբերի 2022 թ.
ք. Երևան N 17-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 310-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության փոստային կապի օբյեկտների դասիչները հաստատելու մասին» թիվ 310-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1. «1. ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ» բաժնի
Երևան 0105
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
« Երևան 0106
»:
Ռ. Խաչատրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական: