ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 195-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի և Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Նունե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով:
Ազգային ժողովի նախագահ
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, հոկտեմբերի 7
Երևան
ԱԺՈ-53-Ա
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2022 թվական: