ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2015 թվականի թիվ 42 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 14-րդ կետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության բյուջետային դասակարգման կազմի և կառուցվածքի մասին կից ներկայացվող հիմնադրույթը:
Սահմանել, որ նշված Հիմնադրույթը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության 2016 թվականի և հաջորդող տարիների բյուջեների կազմման և կատարման ժամանակ:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից
Ղազախստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
խորհրդի 2015 թվականի
հունվարի 20-ի թիվ 42 որոշմամբ
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության բյուջետային դասակարգման կազմի և կառուցվածքի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության բյուջեի» մասին հիմնադրույթին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ «Միություն») բյուջետային դասակարգման կազմը և կառուցվածքը:
2. Միության բյուջետային դասակարգումը Միության բյուջեի եկամուտների և ծախսերի խմբավորումն է, որն օգտագործվում է Միության բյուջեն կազմելու և կատարելու, Միության մարմինների բյուջեների նախահաշիվներ կազմելու, Միության բյուջեի կատարման մասին հաշվետվություն պատրաստելու համար, ինչպես նաև Միության բյուջեի եկամուտների ու ծախսերի և Միության բյուջեի կատարման ընթացքում իրականացվող տնտեսական գործառնությունների խմբավորումն է, որն օգտագործվում է բյուջետային հաշվառում վարելու, միջոցների տնօրինողների (ստացողների) բյուջետային հաշվետվությունները կազմելու համար և ապահովում է Միության բյուջետային ցուցանիշների տվյալների համադրելիությունը:
3. Միության բյուջետային դասակարգումը ներառում է՝
ա) Միության բյուջեի եկամուտների դասակարգումը (այսուհետ՝ «եկամուտների դասակարգում»).
բ) Միության բյուջեի ծախսերի դասակարգումը (այսուհետ՝ «ծախսերի դասակարգում»).
գ) Միության բյուջեի կատարման ընթացքում իրականացվող տնտեսական գործառնությունների դասակարգումը (այսուհետ՝ «տնտեսական գործառնությունների դասակարգում»):
4. Միության բյուջետային դասակարգման ծածկագրերի շնորհումն իրականացվում է միասնականության, կայունության (հաջորդականության) և ծածկագրերի շնորհման հրապարակայնության սկզբունքներին համապատասխան:
5. Միության մարմինների համար Միության բյուջետային դասակարգումը պարտադիր և միասնական է:
II. Եկամուտների դասակարգում
6. Եկամուտների դասակարգումը այն դրամական միջոցների խմբավորումն է, որոնք Միության բյուջեի հաշիվների վրա ստացվում են Միության անդամ պետություններից եկամուտների տեսքով և Միության մարմինների հաշիվներից:
7. Եկամուտների դասակարգման ծածկագիրը բաղկացած է 8 նիշից: Եկամուտների դասակարգման 8-անիշ ծածկագրի կառուցվածքը ներառում է՝
ա) Միության բյուջեի կառավարչի ծածկագիրը (եկամուտների դասակարգման ծածկագրի 1-ին և 2-րդ նիշերը).
բ) եկամուտների տեսակի ծածկագիրը (եկամուտների դասակարգման ծածկագրի 3- 6-րդ նիշերը).
գ) եկամուտների ենթատեսակի ծածկագիրը (եկամուտների դասակարգման ծածկագրի 7-րդ և 8-րդ նիշերը):
8. Միության բյուջեի կառավարչի ծածկագիրը բաղկացած է 2 նիշից (եկամուտների դասակարգման ծածկագրի 1-ին և 2-րդ նիշերը) և ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
9. Եկամուտների տեսակի ծածկագիրը բաղկացած է 4 նիշից (եկամուտների դասակարգման ծածկագրի 3- 6-րդ նիշերը) և ներառում է՝
ա) խումբ և ենթախումբ (եկամուտների դասակարգման ծածկագրի 3-րդ և 4-րդ նիշերը).
բ) տարր (եկամուտների դասակարգման ծածկագրի 5-րդ և 6-րդ նիշերը):
10. Եկամուտների խմբի ծածկագիրն ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ Միության անդամ պետություններից Միության բյուջեի հաշիվներին կատարվող մուտքեր.
«20»՝ Միության մարմիններից Միության բյուջեի հաշիվներին կատարվող մուտքեր:
11. «10» նշանակությամբ խումբն օգտագործվում է Միության բյուջեն կազմելու և կատարելու, Միության բյուջեի կատարման մասին հաշվետվություն պատրաստելու նպատակով և ներառում է «11» ենթախումբը՝ Միության անդամ պետությունների բաժնեմասային ներդրումները:
12. «20» նշանակությամբ խումբն օգտագործվում է բյուջետային հաշվառում վարելու և միջոցների կարգադրիչների (ստացողների) բյուջետային հաշվետվությունները կազմելու, Միության բյուջեի կատարման մասին հաշվետվություն պատրաստելու նպատակով և ներառում է հետևյալ ենթախմբերը՝
«21»՝ Միության մարմինների հաշիվներից կատարվող մուտքեր Միության բյուջեի՝ ծախսերի հետ կապված գործառնությունների իրականացման համար.
«22»՝ Միության մարմինների հաշիվներից կատարվող մուտքեր՝ այլ մուտքերի հաշվառման համար.
«23»՝ Միության մարմինների հատուկ հաշիվներից կատարվող մուտքեր:
13. Եկամուտների տեսակի ծածկագիրը ներառում է եկամուտների տարրը, որը կուտակում է Միության բյուջեի հաշիվներին կատարվող մուտքերը՝ ըստ վճարողների: Յուրաքանչյուր վճարողին շնորհվում է խմբի շրջանակներում յուրահատուկ՝ եկամուտների տարրի երկնիշ ծածկագիր, որը ձևավորվում է թվային շարքի կիրառությամբ՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:
14. Եկամուտների ենթատեսակի ծածկագիր շնորհվում է բյուջետային հաշվառում վարելու և միջոցների տնօրինողների (ստացողների) բյուջետային հաշվետվությունները կազմելու, Միության բյուջեի կատարման մասին հաշվետվություն պատրաստելու նպատակով, բաղկացած է 2 նիշից (եկամուտների դասակարգման ծածկագրի 7-րդ և 8-րդ նիշերը) և ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ միջոցներ, որոնք փոխանցվել են Միության անդամ պետության սահմանված բաժնեմասային ներդրման սահմաններում.
«20»՝ միջոցներ, որոնք փոխանցվել են Միության անդամ պետության սահմանված բաժնեմասային ներդրումներից ավելի չափով.
«30»՝ Միության անդամ պետության պարտավորություն՝ ըստ սահմանված բաժնեմասային ներդրումների փոխանցման.
«40»՝ տնօրինողների (ստացողների) միջոցներ, որոնք ենթակա են վերադարձման կամ Միության բյուջե Միության անդամ պետությունների վճարումների դիմաց հաշվանցման.
«50»՝ տնօրինողների (ստացողների) միջոցներ, որոնք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ ենթակա են օգտագործման:
Եկամուտների ենթատեսակի ծածկագիր շնորհվում է՝ կախված Միության բյուջեի կառավարչի մոտ դրամական միջոցներ վճարողների նկատմամբ պահանջներ ունենալու իրավունքի առկայությունից, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումներով:
III. Ծախսերի դասակարգում
15. Ծախսերի դասակարգումն այն դրամական միջոցների խմբավորումն է, որոնք վճարվում են Միության՝ ծախսերի ուղղությունների գծով մարմինների հաշիվներից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներին համապատասխան:
16. Ծախսերի դասակարգման ծածկագիրը բաղկացած է 8 նիշից: Ծախսերի դասակարգման 8-անիշ ծածկագրի կառուցվածքը ներառում է՝
ա) միջոցների տնօրինողի (ստացողի) ծածկագիրը (ծախսերի դասակարգման ծածկագրի 1-ին և 2-րդ նիշերը).
բ) ծախսերի բաժնի ծածկագիրը (ծախսերի դասակարգման ծածկագրի 3-րդ և 4-րդ նիշերը).
գ) ծախսերի ուղղության ծածկագիրը (ծախսերի դասակարգման ծածկագրի 5-րդ և 6-րդ նիշերը).
դ) ծախսերի հոդվածի ծածկագիրը (ծախսերի դասակարգման ծածկագրի 7-րդ և 8-րդ նիշերը):
17. Միջոցների տնօրինողի (ստացողի) ծածկագիրը բաղկացած է 2 նիշից (ծախսերի դասակարգման ծածկագրի 1-ին և 2-րդ նիշերը) և ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով.
«20»՝ Եվրասիական տնտեսական միության դատարան:
18. Ծախսերի բաժնի ծածկագիրը բաղկացած է 2 նիշից (ծախսերի դասակարգման ծածկագրի 3-րդ և 4-րդ նիշերը) և ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ տնտեսական ինտեգրում.
«20»՝ դատական գործունեություն:
19. Ծախսերի ուղղության ծածկագիրը բաղկացած է 2 նիշից (ծախսերի դասակարգման ծածկագրի 5-րդ և 6-րդ նիշերը) և ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ Միության մարմինների գործունեության ապահովում.
«20»՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի անցկացման ապահովում:
20. Ծախսերի հոդվածի ծածկագիրը բաղկացած է 2 նիշից (ծախսերի դասակարգման ծածկագրի 7-րդ և 8-րդ նիշերը) և ունի հետևյալ նշանակությունը՝
«10»՝ Միության մարմինների կողմից իրենց գործառույթների կատարումն ապահովելու նպատակով անձնակազմին տրվող վճարումների ծախսեր.
«11»՝ աշխատավարձի ծախսեր.
«12»՝ անձնակազմին այլ վճարումներ կատարելու և աշխատանքի վարձատրության վճարման համար ծախսեր.
«20»՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնում՝ Միության մարմինների կարիքների համար.
«21»՝ գիտահետազոտական աշխատանքներ.
«22»՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության և զարգացման ապահովման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում.
«23»՝ հիմնական միջոցների ձեռքբերում.
«24»՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այլ ձեռքբերում.
«30»՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի անցկացումն ապահովելու համար.
«40»՝ այլ ծախսեր.
«41»՝արդյունաբերական սուբսիդիաների, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարում.
42»՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջոցների փոխանցում՝ Եվրասիական տնտեսական միությունում՝ մրցակցության ոլորտում, իրավական կարգավորման և քաղաքականության փորձագիտական ուսումնասիրություն անցկացնելու համար:
(20-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 18.04.18 թիվ 31, ԵՏՀԽ 11.09.20 թիվ 76)
IV. Տնտեսական գործառնությունների դասակարգում
21. Համաձայն հիմնադրույթի՝ տնտեսական գործառնությունների դասակարգումն այն տիպի գործառնությունների խմբավորումն է, որոնք իրականացվում են Միության բյուջեի կատարման ընթացքում՝ ըստ իրենց տնտեսական բովանդակության, և ներառում է՝
ա) եկամուտներ.
բ) ծախսեր.
գ) ոչ ֆինանսական ակտիվների մուտք.
դ) ոչ ֆինանսական ակտիվների ելք.
ե) ֆինանսական ակտիվների մուտք.
զ) ֆինանսական ակտիվների ելք.
է) պարտավորությունների ավելացում.
ը) պարտավորությունների նվազեցում:
22. Տնտեսական գործառնությունների ծածկագիրը բաղկացած է 3 նիշից (գործառնությունների խմբերից, հոդվածներից և ենթահոդվածներից).
ՀԱՎԵԼՎԱԾ
«Եվրասիական տնտեսական միության բյուջետային դասակարգման կազմի և կառուցվածքի մասին» հիմնադրույթի
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Եվրասիական տնտեսական միության բյուջեի տնտեսական գործառնությունների
Ծածկագիր Տնտեսական գործառնությունների խմբի, հոդվածի և ենթահոդվածի անվանումը
100 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
120 Սեփականությունից ստացվող եկամուտներ
130 Եվրասիական տնտեսական միության բյուջեի այլ ծախսերի փոխհատուցում
140 Հարկադիր բռնագանձման գումար
170 Ակտիվներով գործառնություններից ստացվող եկամուտներ
171 Ակտիվների վերագնահատումից ստացվող եկամուտներ
172 Ակտիվների իրացումից ստացվող եկամուտներ
173 Ակտիվներով գործառնություններից միանվագ եկամուտներ
180 Այլ եկամուտներ
200 ԾԱԽՍԵՐ
210 Աշխատանքի վարձատրություն և աշխատանքի վարձատրության վճարման համար ծախսեր
211 Աշխատավարձ
212 Այլ հավելավճարներ
213 Աշխատանքի վարձատրության վճարման համար ծախսեր
220 Աշխատանքների, ծառայությունների դիմաց վարձատրություն
221 Կապի ծառայություններ
222 Տրանսպորտային ծառայություններ
223 Կոմունալ ծառայություններ
224 Վարձակալության վճար գույքից օգտվելու դիմաց
225 Գույքի պահպանման աշխատանքներ, ծառայություններ
226 Այլ աշխատանքներ, ծառայություններ
270 Ակտիվներով գործառնությունների ծախսեր
271 Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
272 Նյութական պաշարների սպառում
273 Ակտիվներով գործառնությունների միանվագ ծախսեր
290 Այլ ծախսեր
300 ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄՈՒՏՔ
310 Հիմնական միջոցների արժեքի ավելացում
320 Ոչ նյութական ակտիվների արժեքի ավելացում
340 Նյութական պաշարների արժեքի ավելացում
400 ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԼՔ
410 Հիմնական միջոցների արժեքի նվազեցում
420 Ոչ նյութական ակտիվների արժեքի նվազեցում
440 Նյութական պաշարների արժեքի նվազեցում
500 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄՈՒՏՔ
510 Մուտքեր Եվրասիական տնտեսական միության բյուջեի և միջոցների տնօրինողների (ստացողների) հաշիվներին
560 Այլ դեբիտորական պարտքերի ավելացում
600 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԼՔ
610 Ելքեր Եվրասիական տնտեսական միության բյուջեի և միջոցների տնօրինողների (ստացողների) հաշիվներից
660 Այլ դեբիտորական պարտքերի նվազեցում
700 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
730 Այլ կրեդիտորական պարտքերի ավելացում
800 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
830 Այլ կրեդիտորական պարտքերի նվազեցում