ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 714-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Սրբոց նահատակաց հայ առաքելական եկեղեցի» կազմակերպության կողմից Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված բեռի (22 տեղ, 183 կգ ընդհանուր քաշով, 1,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
12.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 714-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Տեղերի քանակը Ապրանքի գինը (ԱՄՆ-ի դոլար)
1. Խանձարուրներ և տակդիրներ CARDINAL HEALTH, XPRESS, HEALTHINE, PREVAIL, COMFORT WEAR, MED PRIDE /առանց անվանման/ 15 735.2
2. Թանզիֆ և թանզիֆից վիրակապեր VENTURE, DYNAREX, CVS HEALTH, EQUATE, CURAD MEDLINE, MEDPRIDE, ASSURED, BAND AIR, RITE AID, TUCKS, DUKAL, DERMACEA, MIGHTY-X, DM, CALIFORNIA, SWISS SAFE /առանց անվանման/ 4 204.4
3. Կպչուն վիրակապեր EQUATE, DRUG’S AID, CUARD, RITE AID, DUKAL, 3M , CVS HEALTH, MEDLINE, DYNAREX, CARDINAL, SOUND BODY, BAND AIR, NEXCARE, /առանց մակնշման/ 1 69.7
4. Էլաստիկ վիրակապեր DYNAREX, CVS HEALTH, CALIFORNIA BASICS, ACE, WISH, MIGHTY-X, MEDLINE /ԱՌԱՆՑ ԱՆՎԱՆՄԱՆ/ 48.3
5. Խոնավ անտիսեպտիկ անձեռոցիկներ WISH, CURAD, RITE AID, DYNAREX 24.9
6. Բամբակ EQUATE, ASSURED, BERKLEY JENSEN 12.9
7. Էլաստիկ ֆիքսատորներ տեքստիլ նյութերից CVS HEALTH, ACE, ASSURED, BELL-HORN, MED-CURE, ADVANCED /առանց անվանման/ 29.9
8. Ֆիքսատորներ տեքստիլ նյութերից SPORT AID, OTC, CARDINAL HEALTH 8.9
9. Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ ոչ ստերիլ /առանց մակնշման/, SAFEKO, MED PRIDE, SAFE GUARD, TILLOTSON, COMFORT WEAR, NEMCO, GEN-X, BOARDWALK, EQUATE 1 84.5
10. Բժշկական լանցետներ DYNAREX 4
11. Տերմոշշեր THIRSTY 23.8
12. Էլեկտրական քնապարկ MANTUOLE 29.8
13. Ատամի խոզանակ SUPER CLEAN, REACH, BROSSES, EQUATE, PLACKERS, COLGATE, G.U.M 23.8
14. Ատամի մածուկ PLACKERS, COLGATE, CREST 29.4
15. Մեկանգամյա օգտագործման ածելիներ չփոխարինվող գլխիկներով BARDASOL 4
16. Մկրատներ MEUUT, WESTCOTT, SCOTCH, LIVING SOLUTIONS, FISKARS, CVS HEALTH, MADISON SUPPLY, WALGREEN, EQUATE, MEDLINE 1 61.1
17. Մարտկոցներ ալկալիական գլանաձև DURACELL, IMPECCA, E-CIRUIT 4
18. Խոնավ անձեռոցիկ SAGE 1
19. Ծածկոցներ սինթետիկ թելերից MAINSTAYS 58.7
20. Մեկանգամյա օգտագործման դիմակներ տեքստիլ նյութերից HOTODEAL 13
21. Առաջին օգնության պայուսակ CVS HEALTH 7.9
22. Անձրևապաշտպան թիկնոց պոլիէթիլենից /առանց անվանման/ 14.9
23. Ինհալատոր (նեբուլիզեր) OMRON NE-C801 5.9
ԸՆԴԱՄԵՆԸ 22 1,500
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
12.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ