Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՄԲ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-10-06-ից մինչև 1996-11-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-11-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 169

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման, կարգի մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) չեղյալ համարել 4-րդ և 9-րդ կետերը.

բ) 13-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.

«13. Բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00

ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի ծավալների և ձևավորված միջին փոխարժեքների մասին տեղեկանք.

բ. Ձևակերպել կատարված գործարքները համապատասխան վկայականների միջոցով»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաջորդ նիստի հաստատմանը ներկայացնել բորսայական գործարքների ձևակերպման վկայականների ձևերը:

քաղ. Երևան

թիվ 169

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։