ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Մաքսային մարմինները
Հոդված 7. Մաքսային մարմինները
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`
ա) վերադաս մաքսային մարմինը.
բ) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները.
գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը:
3. Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները և մաքսային կետերն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները և մաքսակետերը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածքներում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով: