Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-18-ից մինչև 2002-11-09։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

գործել է մինչև 2002-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 87. Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը

1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (ապրանքի անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև առաքման պայմաններով նախատեսված լինելու դեպքում` առանձին տողերով մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված և ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին.

բ) ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատը (հավաստագիրը).

գ) արտահանման երկրի մաքսային ծառայության կողմից վավերացված հայտարարագիրը, որտեղ որպես արտահանող նշված է ապրանքը վաճառողը (առաքողը), իսկ որպես ստացող` գնորդը (ներմուծողը).

դ) ապրանքի ձեռքբերման պայմանագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:

2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե`

ա) գնորդի համար գոյություն չունեն տվյալ ապրանքի տնօրինման կամ օգտագործման սահմանափակումներ, բացառությամբ այնպիսիների, որոնք հարկադրվում կամ պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ կառավարության որոշումներով, կամ սահմանափակում են այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում տվյալ ապրանքատեսակը կարելի է վերավաճառել, կամ էականորեն չեն ազդում ապրանքի գնի վրա.

բ) վաճառքը կամ վաճառքի (ձեռքբերման) գինը պայմանավորված չէ որևէ հանգամանքով, որի պատճառով մաքսային արժեքը հնարավոր չէ սահմանել` ելնելով ապրանքի արժեքից.

գ) գնորդի կողմից ապրանքի օգտագործման, վերավաճառքի կամ տնօրինման հետևանքով առաջացած դրամական մուտքերից որևէ մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի անցնում վաճառողին, եթե հնարավոր չէ սույն օրենսգրքի 83 հոդվածի «է» կետին համապատասխան լրացում կատարել.

դ) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքն ակնհայտ ցածր չէ կամ դա հնարավոր է որոշել կամ ստուգել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։