Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-12-05-ից մինչև 2003-01-01։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 34. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը

գործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.

բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է սույն օրենսգրքի 35 հոդվածումուղղ. նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում.

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

3. Այս մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն արտահանելիս «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների արտահանման համար «վերաարտահանում» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների համար «վերաարտահանում» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների դրական տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմի «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով փոխարինման դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների ներմուծման պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։