Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2005-02-01։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Մաքսային մարմինները

գործել է մինչև 2005-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Մաքսային մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`

ա) վերադաս մաքսային մարմինը.

բ) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները.

գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը:

3. Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները և մաքսային կետերն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները և մաքսակետերը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածքներում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։