Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-10-04-ից մինչև 2009-07-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-07-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 147. Անձի քննումը

գործել է մինչև 2009-07-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 147. Անձի քննումը

1. Անձի քննումը, որպես մաքսային հսկողության բացառիկ ձև, թույլատրվում է կատարել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ ուղևորության գոտում ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է մաքսանենգության օբյեկտ հանդիսացող ապրանքներ կամ այնպիսի ապրանքներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրման համար:

2. Քննումն սկսելուց առաջ տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ներկայացնել տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան, մաքսային կետի պետի կամ նրա տեղակալի գրավոր որոշումը, նրան ծանոթացնել քննության ընթացքում իր իրավունքներին ու պարտականություններին և առաջարկել կամավոր հանձնել թաքցրած ապրանքները:

3. Անձի քննումը կատարվում է տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատան կամ մաքսային կետի` քննվողի հետ նույն սեռի պաշտոնատար անձի կողմից, նույն սեռի երկու ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննմանը չմասնակցող ֆիզիկական անձանց մուտքն այդ սենյակ պետք է բացառվի: Անձի մարմնի քննումը կատարվում է միայն բուժաշխատողի կողմից: Քննման ընթացքում չի թույլատրվում կատարել անձի կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ:

4. Անգործունակ, ինչպես նաև 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց քննումն իրականացվում է վերջիններիս օրինական ներկայացուցիչների ներկայությամբ:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-125-Ն)

(147-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։