Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-01-10։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

գործել է մինչև 2012-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 135. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կատարելը, մաքսային հայտարարագրի անվավեր համարումը

1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել մինչև դրա ընդունումը:

Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո մինչև հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը դրանում անճշտությունների և (կամ) սխալների հայտնաբերման դեպքում ընդունված մաքսային հայտարարագիրը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով անվավեր է համարվում, և հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների համար լրացվում է նոր մաքսային հայտարարագիր: Ընդունված մաքսային հայտարարագիրը անվավեր է համարվում նաև այն դեպքում, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով:

2. Եթե մաքսային հայտարարագրի ընդունումից հետո պարզվում է, որ դրանում կա անճշտություն կամ սխալ, ապա՝

ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, ապա մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելուց հետո` առնվազն մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնում մաքսային մարմնի ղեկավարին.

բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, ապա հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

3. Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին:

4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումն ստանալու հաջորդ օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, ապա մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, իսկ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու` սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, ապա դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:

5. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել կամ փոփոխվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, և այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու կամ չփոփոխելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:

6. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել կամ փոփոխվել հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կողմից կամ դատական կարգով:

7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և տվյալների բազայից:

8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար կամ այդպիսի ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար, ապա հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչև նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումն անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության տակ:

9. Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով կարող է փոփոխվել և (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով ճշգրտումների փաստաթուղթ կազմելով, որը համարվում է ընդունված հայտարարագրի անբաժանելի մասը:

(135-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։