ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ
Հոդված 47.3. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը
Հոդված 47.3. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը
1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքները կարող են պահպանվել անժամկետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների պիտանիության ժամկետներից: Ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ապրանքը ենթակա է հայտարարագրման՝ այլ մաքսային ռեժիմով, կամ հանձնման՝ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը։
(47.3 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)