Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-10-20-ից մինչև 2000-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 179

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ձեռնարկությունների եվ կազմակերպությունների կողմից օտարերկրյա բանկերում հաշիվներ բացելու մասին

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության եզրակացություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ձեռնարկությունները և կազմակերպությունները կարող են օտարերկրյա բանկերում բացել միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող հաշիվներ` այդ մասին 10-օրյա ժամկետում պարտադիր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը:

(1 կետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից օտարերկրյա բանկերում բացված հաշիվների մասին» թիվ 30 որոշումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1992 թվականի օգոստոսի 24-ի «Վալյուտային հաշիվների և ոչ ռեզիդենտների կողմից ռուբլով հաշիվների բացման և բանկի կլիենտների հաշիվներով ու ավանդներով վալյուտային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» թիվ I-վ հրահանգի 7-րդ բաժնի դրույթները:

(3 կետը չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` սույն որոշման մասին տեղեկացնել այն օտարերկրյա կենտրոնական բանկերին, որոնց հետ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ունի համապատասխան համաձայնագրեր:

քաղ. Երևան

թիվ 179

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։