Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2022 թվականի N 1580-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, Երևան համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների (տեղադրումով և սպասարկումով) ձեռքբերման նպատակով Երևանի քաղաքապետարանի և «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2022 թվականի հունվարի 18-ին կնքված ապրանքի մատակարարման N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/1», 2022 թվականի փետրվարի 21-ին կնքված ապրանքի մատակարարման N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/5» և 2022 թվականի մարտի 2-ին կնքված ապրանքի մատակարարման N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/8» ծածկագրով գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ վերջնաժամկետ սահմանելով 2022 թվականի դեկտեմբերի 15-ը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

13.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։