Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-11-10-ից մինչև 2000-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 1995 թվականի թիվ 183

Սեփականաշնորհման պետական արժեթղթերի հաշվառման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշման դրույթներ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Սեփականաշնորհման պետական արժեթղթերի հաշվառման» կարգը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության` գործող մեթոդական ցուցումները 10-օրյա ժամկետում համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգին:

քաղ. Երևան

թիվ 183

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 183 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Բանկերի կողմից սեփականաշնորհման պետական արժեթղթերի հաշվառման

Բանկերի կողմից ձեռք բերված սեփականաշնորհման պետական արժեթղթերը (սերտիֆիկատները) հաշվառվում են ձեռքբերման փաստացի արժեքով:

Վաճառքի ժամանակ սերտիֆիկատների հաշվառման համար կիրառվում է հաշվարկային միջին գնի մեթոդ` ելնելով մեկ սերտիֆիկատի միջին գնից: Մեկ սերտիֆիկատի միջին գինը տվյալ օրվա դրությամբ որոշվում է հաշվեկշռում առկա սեփականաշնորհման պետական արժեթղթերի ընդհանուր գումարի և քանակի հարաբերությամբ:

Սերտիֆիկատները հաշվեկշռային միջին գնից բարձր գնով իրացնելու դեպքում վաճառքի գնի և հաշվեկշռային միջին գնի տարբերությունն առաջացնում է եկամուտ, իսկ հաշվեկշռային միջին գնից ցածր գնով իրացնելու դեպքում` ծախս:

Բանկերի կողմից ձեռք բերված սեփականաշնորհման պետական արժեթղթերի համար, միաժամանակ, տարվում է նաև արտահաշվեկշռային հաշվառում` քանակական տվյալներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։