Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-12-01-ից մինչև 1996-11-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-11-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 189

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտարժույթի ամենօրյա հաշվարկային եՎ առք ու վաճառքի փոխարժեքների սահմանման մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, ելնելով Հայաստանի Հանրապետությունում միջբանկային արժութային շուկայի զարգացման անհրաժեշտությունից, որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 1995 թվականի դեկտեմբերի 11-ից հայտարարում է արտարժույթի ամենօրյա հաշվարկային և Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնությունների (գործարքների) իրականացման նպատակով` առք ու վաճառքի փոխարժեքներ:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչությանը մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել արտարժույթի ամենօրյա հաշվարկային և առք ու վաճառքի փոխարժեքների հաշվարկման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվության և համակարգչային տեխնիկայի վարչությանը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջբանկային արժութային շուկայի գործունեության սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովվածության վերաբերյալ:

քաղ. Երևան

թիվ 189

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։