ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման՝
1) նախաբանը «Համաձայն» բառից հետո լրացնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և» բառերով.
2) N 1 հավելվածի 8-րդ կետը «աշխատանքային խմբեր» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ» բառերով.
3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
17.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1224-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2012 թ.
դեկտեմբերի 28-ի N 1295-Ն
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Մ. Անտոնյան - «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Աֆանեսյան - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատանքի համակարգող» (համաձայնությամբ)
Հ. Սարգսյան - «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Սիմոնյան - Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Սարգսյան - «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Սեդրակյան - «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մուրադյան - Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար» (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
17.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական: