Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-07-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4. ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 4. ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել:

2. Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի անկայունության, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, վիճակագրական կամ տնտեսական ռիսկերի կանխարգելման նպատակով կարող է սահմանել կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքների իրականացման համար կարգ և պայմաններ:

3. Ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են առանց սահմանափակումների իրականացնել արժութային գործարքներ` օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների հետ կապված գործարքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։