Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով՝ ծրագրերով սահմանված ժամկետներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`

1) կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:

3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպությունների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Գևորգյան

2014 թ. ապրիլի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 378-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների

NN

ը/կ Հասարակական կազմակերպության անվանումը Հասցեն Հարկը Մակերեսը (քառ. մետր) Գնահատված արժեքը (դրամ) Օգտագործման տրամադրման ժամկետը

1. «Մամուլի ազգային ակումբ» ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4 10-րդ 84.1 35 017 000 մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ք. Երևան, Իսահակյան 28 շենք, թիվ 3 շինություն 1-ին 27.2 19 241 000 10 տարի

3. «Տնտեսական լրագրողների ակումբ» ք. Երևան, Արշակունյաց պողոտա 4 8-րդ 20 8 850 000 10 տարի

(հավելվածը լրաց. 21.08.14 N 866-Ա, փոփ. 03.12.20 N 1951-Ա, խմբ. 20.10.22 N 1612-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։