Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 190. Զենք ձեռք բերելու կամ վաճառելու կարգը խախտելը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելը կամ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ:»։