ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2019 թվականի N 342-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 342-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 7612100000 Ալյումինե պարկուճներ Փ22*140*M կգ 13000 Չինաստան 49 400 000
2. 3923301090 Պլաստիկ լամինացված պարկուճներ Փ30*108*M կգ 14000 Չինաստան 60 480 000
3. 9616109000 Հեղուկացիր գլխիկ Պոլիէթիլեն Փ18 կգ 70 000 Չինաստան 253 191 489
4. 2810009000 Բորաթթու Մանր բյուրեղային փոշի կգ 3000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 1 233 000
5. 1515309000 Գերչակի յուղ Թափանցիկ, թեթև դեղնավուն կամ անգույն մածուցիկ հիգրոսկոպիկ հեղուկ կգ 8000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 11 667 050
6. 2905450009 Գլիցերին Թափանցիկ, անգույն, օշարականման հեղուկ առանց հոտի կգ 40 000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 22 880 000
7. 2833210000 Մագնեզիում
սուլֆատ Սպիտակ կամ մոտ սպիտակին բյուրեղական փոշի,կամ անգույն կգ 2000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 906 000
8. 2801200000 Յոդ բյուրեղային Մետաղական փայլով մոխրասև թերթիկներ կգ 500 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 9 350 500
9. 2829908000 Կալի յոդիտ Անգույն կամ սպիտակ խորանարդաձև բյուրեղներ կամ սպիտակ մանրաբյուրեղ փոշի կգ 500 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 7 935 500
10. 3004900001 Պովիդոն յոդիտ Դեղնաշագանակագույնից մինչև կարմրաշագանակագույն ամորֆ փոշի կգ 500 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 8 447 000
11. 2712109000 Վազելին Միասեռ,քսուքանման մասսա,առանց հոտի սպիտակից մինչև դեղնավուն գույն կգ 20 000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 30 000 000
12. 2526200000 Տալկ Սպիտակ կամ մոտ սպիտակին համասեռ փոշի, յուղոտ և սահող շոշափելիս առանց պինդ մասնիկների կգ 5000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 4 030 000
13. 2817000000 Ցինկի օքսիդ Սպիտակ կամ սպիտակադեղնավուն ամորֆ փոշի, առանց հոտի: Օդից կլանում է CO կգ 1500 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 2 932 500
14. 1505009000 Լանոլին Դեղին խիտ զանգված յուրահատուկ հոտով կգ 9000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 23 085 000
15. 2930909509 Դիմեթիլ սուլֆօքսիդ Անգույն հիդրոսկոպիկ հեղուկ, բնորոշ հոտով կգ 8000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 11 200 000
16. 2841610000 Կալիումի պերմանգանատ Մուգ մանուշակագույն մանրաբյուրեղ մետաղական փայլով կգ 2000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 4 800 000
17. 2930909509 Իխթամոլ Մածուցիկ սևաշագանակագույն հեղուկ կգ 300 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 2 520 000
18. 2935909009 Սուլֆացետամիդի նատրիումական աղ
/Ալբուցիդ/ Սպիտակ կամ դեղնասպիտակավուն բյուրեղական փոշի կգ 6000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 66 150 000
19. 2925290000 Քլորհեքսիդին բիգլյուկոնատ Թափանցիկ հեղուկ կգ 3000 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 21 600 000
20. 2925199500 Քլորհեքսիդին դիացետատ Սպիտակ միկրոբյուրեղային փոշի կգ 200 Հնդկաստան, Չինաստան, Եվրոպա 4 800 000
21. 2935909009 Ստրեպտոցիդ Սպիտակ կամ սպիտակադեղնավուն երանգով բյուրեղային փոշի կգ 1 000 Հնդկաստան, Չինաստան, Իրան,
ԵՄ երկրներ 5 450 000
22. 2932190000 Ֆուրացիլին Դեղին կամ կանաչադեղնավուն, առանց հոտի, մանր բյուրեղային փոշի կգ 100 Հնդկաստան, Չինաստան, Իրան,
ԵՄ երկրներ 1 927 000
23. 2847000000 Ջրածնի պերօքսիդ Անգույն, թափանցիկ հեղուկ կգ 20 000 Հնդկաստան, Չինաստան, Իրան,
ԵՄ երկրներ 8 120 000
ԸՆԴԱՄԵՆԸ 612 105 039
(հավելվածը փոփ., լրաց. 26.10.20 N 1723-Ա, փոփ. 18.02.21 N 209-Ա, փոփ., լրաց. 27.10.22 N 1661-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան