Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ SWIFT ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ԲԱՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-09-26-ից մինչև 2005-01-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-01-14Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 16

SWIFT համակարգին անդամակցվելու համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին ներկայացվող չափանիշների մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել SWIFT համակարգին անդամակցվելու համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին ներկայացվող հետևյալ չափանիշները.

SWIFT համակարգին անդամի կամ ենթաանդամի կարգավիճակով անդամակցման համար կարող են դիմել միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը:

Դիմորդները պետք է ունենան SWIFT-ի անդամների ազգային ասոցիացիայի հավանությունը` անդամակցման վերաբերյալ:

2. Վերոհիշյալ չափանիշները ներկայացնել SWIFT-ի տնօրենների խորհրդին:

քաղ. Երևան

թիվ 16

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։