ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1677-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« Հ/Հ Ոլորտի անվանումը Հավանական վնասի ազդեցության մակարդակը (միավոր) ՀՀ օրենսդրությամբ
սահմանված պահանջները (միավոր) Ոլորտային ռիսկը (միավոր) (8=2+3+
4+5+6+7)
ոչ խիստ և սահմա-
նափակ նվազ խիստ խիստ և մեծա-
քանակ
թեթև լուրջ ծանր
1-37 38-45 46-50 1-24 25-36 37-40
1 2 3 4 5 6 7 8
1. Խաղալիքներ 50 40 90
2. Արտադրական կանեփ 50 39 89
3. Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական
անվտանգության կանոններ 48 40 88
4. Երեխաների և դեռահասների
համար նախատեսված արտադրանք 48 39 87
5. Չափումների միասնականություն 48 38 86
6. Օծանելիք և կոսմետիկ
արտադրանք 48 37 85
7. Ցածրավոլտ սարքավորում 47 37 84
8. Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ և ծխախոտային
արտադրատեսակների նմանակներ 46 37 83
9. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական
համատեղելիություն 46 36 82
10. Կենցաղային և սանիտարա-հիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք 46 35 81
11. Քիմիական արտադրանք 46 34 80
12. Ցեմենտներ 46 33 79
13. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե
արտադրանք 44 34 78
14. Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված
վառելիք և մազութ 44 33 77
15. Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված
ածխաջրածնային գազ 43 33 76
16. Մակերևութաակտիվ միջոցների և
մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոց 43 32 75
17. Թանկարժեք մետաղներից
պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում 43 31 74
18. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ
առուվաճառք 43 30 73
19. Հանքային պարարտանյութեր 43 29 72
20. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման
սահմանափակում 43 28 71
21. Գազանման վառելիքով աշխատող
սարքավորում 43 27 70
22. Թեթև արդյունաբերության
արտադրանք 45 24 69
23. Քսանյութեր, յուղեր և հատուկ
հեղուկներ 37 31 68
24. Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր 37 30 67
25. Փաթեթվածքի անվտանգություն 38 28 66
26. Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական
այրվող գազ 40 25 65
27. Ռադիոսարքավորումների և
հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում 39 25 64
28. Էներգախնայող սարքերի
էներգաարդյունավետություն 39 24 63
29. 1000 Վ-ից բարձր լարման
փոխարկման էլեկտրական ապարատ 37 25 62
30. Շինարարական ապակիներ 37 24 61
31. Կահույքագործական արտադրանք 36 24 60
32. Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ 36 23 59
».
2) հավելվածի 10-րդ կետում «Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Հ/Հ Ռիսկ առաջացնող գործոնները Ցածր Միջին Բարձր
1. Գործունեության
իրականացման վայրերի թիվը 1 վայր –
3 միավոր 2 կամ 3 վայր –
4 միավոր 3 վայրից ավելի – 6 միավոր
2. Արտադրանքի պահպանման և տեղափոխման պայմաններով
պայմանավորված ռիսկ ոչ էական – 1 միավոր էական – 3 միավոր խիստ – 5 միավոր
3. Բողոքների քանակը
վերջին մեկ տարում 0 բողոք – 0 միավոր մինչև 3 բողոք –
3 միավոր 3 և ավելի բողոք –
7 միավոր
4. Խախտումների վերացմանն ուղղված
գործողությունները խախտում չունի – 0 միավոր Խախտումը վերացրել է –
3 միավոր խախտումը չի
վերացրել – 7 միավոր
5. Անվտանգության և որակի համակարգ* ունի ISՕ համակարգ – 1 միավոր ունի որակի հսկման համակարգ –
3 միավոր ենթարկվել է փորձաքննությունների – 5 միավոր
6. Տարիքային կազմ 14-ից 65 տարեկան – 3 միավոր 7-ից
14 տարեկան
– 4 միավոր մինչև 7 տարեկան կամ
65 տարեկանից
բարձր – 5 միավոր
7. Արտադրող երկիր ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Իսլանդիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Ավստրալիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, ԵՄ անդամ պետություններ, Հարավային Կորեա – 1 միավոր ԵԱՏՄ անդամ պետություններ – 3 միավոր այլ պետություններ 5 միավոր
*Միայն արտադրանքի արտադրության փուլերում ներդրված համակարգերի համար:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
03.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: