Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 134 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-01-01-ից մինչև 1998-03-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-03-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 1996 թ. N 68

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 134 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ի ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի N 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա) 1-ին գլխի 1-ին կետում`

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների կազմում ավելացնել «Տեղական արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ» ձև N 7-տ (օրական) տեղեկանքը (կցվում է).

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների կազմում «Տեղեկանք կանխիկ արտարժույթի, սեփականաշնորհման սերտիֆիկատների և միջբանկային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ» ձև N 2-տ տեղեկանքը փոխարինել «Տեղեկանք արտարժույթի, չեկերի և սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառքի վերաբերյալ N 2-տ (շաբաթական) տեղեկանքով կցվում է).

բ) 2-րդ գլխի 1-ին կետում.

- N 2-տ տեղեկանքի լրացման կարգը վերաշարադրել հետևյալ կերպ`

«N 2-տ (շաբաթական) տեղեկանքը բաղկացած է 3 բաժնից:

Տեղեկանքի I բաժինը լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող բանկի կողմից:

«Գործարքի տեսակը» սյունակը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի N 141 որոշմամբ հաստատված «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ) 6-րդ գլխում թվարկված գործարքների տեսակների (արտարժույթի առք ու վաճառք, սփոթ, ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ, միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքներ)` խմբավորված ըստ արտարժույթների տեսակների:

«Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ISO կոդերը (օրինակ ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն): Յուրաքանչյուր գործարք լրացվում է` ելնելով նրա նպատակից, եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի համարիչում նշվում է գնվող արտարժույթի ISO կոդը և լրացվում է առքի ծավալն ու առքի միջին փոխարժեքը: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի հայտարարում նշվում է վաճառվող արտարժույթի ISO կոդը, և լրացվում է վաճառքի ծավալն ու վաճառքի միջին փոխարժեքը:

«Ընդամենը» սյունակում լրացվում է ողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ գործարքի և արտարժույթի տեսակների:

II բաժնում արտահայտվում են չեկերի առք ու վաճառքի ծավալները:

III բաժնում արտահայտվում են սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառքի ծավալները».

- N 6-տ տեղեկանքի լրացման կարգից հետո ավելացնել հետևյալ մասը`

«N 7-տ (օրական) տեղեկանքը լրացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող բանկերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առք ու վաճառքի փոխարժեքների սահմանման մեջ հաշվի առնելու նպատակով:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները` խմբավորված ըստ գործարքի իրականացման վայրի և արտարժույթի տեսակի:

«Վայր» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայր):

«Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է տվյալ վայրում տվյալ գործարքի և տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը (մի քանի գործարքի դեպքում), որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի N 141 որոշմամբ հաստատված «Արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ) 5-րդ գլխում նշված ձևով».

գ) 2-րդ գլխի 3-րդ կետում ավելացնել 8-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«8. Տեղեկանք արտարժութային գործառնությունների վերաբերյալ» ձև N 7-տ (օրական) տեղեկանքը 1000 և դրանից ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով գործարքներ իրականացնելու դեպքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների վարչության գործարքների ձևակերպման և հաշվառման բաժին` յուրաքանչյուր օր, մինչև ժամը 17.00 (տեղեկանքում արտացոլված տվյալները կարող են հաղորդվել նաև կապի միջոցներով` ֆաքս, հեռախոս և այլն):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

քաղ. Երևան

N 68

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1996 թվականի դեկտեմբերի 13-ի

N 68 որոշմամբ

ձև N 2-տ

(շաբաթական)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ, ՉԵԿԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բանկի անվանումը _____________________________________

Ամսաթիվը ________________ _ ից մինչև _____________ թ.

I. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ

Շաբաթվա օրերը Գործարքի

տեսակը Փոխարկվող

արժույթներ

(գնվող/

վաճառվող) Առքի

ծավալ Առքի միջին

փոխարժեք Վաճառքի

ծավալը Վաճառքի

միջին

փոխարժեք

Ընդամենը`

II. Չեկերի առք ու վաճառք

Չեկերի

տեսակները Արտարժույթի

անվանումը Գնված չեկեր վաճառված չեկեր

գումար կոմիսիոն վճար % գումար կոմիսիոն վճար %

Ընդամենը

ըստ

արտարժույթի

տեսակների

III. Սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառքը

Գնված սերտիֆիկատներ Վաճառված սերտիֆիկատներ

քանակ գումար քանակ գումար

Բանկի վարչության նախագահ` _____________________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _____________________________

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1996 թվականի դեկտեմբերի 13-ի

N 68 որոշմամբ

ձև N 7-տ

(օրական)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բանկի անվանումը _______________________

Ամսաթիվը ___________________ թ.

N Գործարքի

տեսակը Վայրը Փոխարկվող

արժույթներ

(գնվող/վաճառվող) Առքի ծավալ

(արտարժույթով) Առքի միջին

փոխարժեք Վաճառքի ծավալ

արտարժութով Վաճառքի միջին

փոխարժեք Միջին

փոխարժեք

1

2

3

4

5

6

7

8

9

10

Բանկի վարչության նախագահ` _______________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _______________________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։