Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 797-Ա

«Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից անհատ բարերար Էդիլ Հովնանյանի միջոցներով «Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամ մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը պատկանող առանձնատունը կահավորելու և բարեգործական մշակութային կենտրոն վերակազմավորելու համար, որպես օժանդակություն «Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամ մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման հասցեով ուղարկված բեռի (158 տեղ, 6,096.281 կգ ընդհանուր քաշով, 47,555.00 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են՝ 9,956.67 ԱՄՆ-ի դոլար ու 487,788 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամ մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

08.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 797-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Անվանումը Քանակը (հատ) Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) Ընդ. արժեքը (ԱՄՆ-ի

դոլար)

1. Աթոռներ փայտից (օգտագործված) 11 73.64 810.00

2. Բազկաթոռներ փայտից (օգտագործված) 8 200.00 1,600.00

3. Բազմոցներ՝ 3 տեղանոց, 2 տեղանոց, փայտից

(օգտագործված) 4 700.00 2,800.00

4. Զարդասեղան՝ փայտից (օգտագործված) 1 400.00 400.00

5. Կոմոդ 7 դարակով՝ փայտից (օգտագործված) 1 400.00 400.00

6. Կողային սեղաններ՝ փայտից, ապակյա, մարմարից,

մետաղական (օգտագործված) 8 112.50 900.00

7. Մահճակալներ ներքնակով (օգտագործված) 2 750.00 1,500.00

8. Նստարաններ (օգտագործված) 5 208.00 1,040.00

9. Սեղաններ (օգտագործված) 5 406.00 2,030.00

10. Կոնսոլային սեղաններ, տակդիրներ (օգտագործված) 4 412.50 1,650.00

11. Ձեռագործ գորգեր (օգտագործված) 7 385.71 2,700.00

12. Մեքենայագործ գորգեր (օգտագործված ) 21 504.81 10,601.00

13. Հեռուստացույցներ (օգտագործված) 2 200.00 400.00

14. Աուդիո բարձրախոս (օգտագործված) 2 150.00 300.00

15. Ակուստիկ կառավարման սարք (օգտագործված) 3 50.00 150.00

16. Լուսատուներ՝ սեղանի և հատակի (օգտագործված) 7 88.57 620.00

17. Վարագույրներ (օգտագործված) 11 162.73 1,790.00

18. Գեղանկար՝ վիմագիր, Գառզու, 1976 թ 1 1,000.00 1,000.00

19. Գեղանկար՝ տպագիր, Ժանսեմ, 1984 1 2,000.00 2,000.00

20. ժամանակակից գեղանկարներ՝ յուղաներկ և պաստելային 84 72.92 6,125.00

21. Քանդակներ ժամանակակից՝ գիպսից, կավից, մետաղից,

փայտից, արույրից, կերամիկայից 11 100.91 1,110.00

22. Մոմակալներ մետաղական 3 50.00 150.00

23. Նկարազարդ դեկորատիվ ափսեներ՝ կավից և կերամիկայից 9 21.11 190.00

24. Դեկորատիվ թասեր՝ մետաղական և կերամիկայից 11 22.27 245.00

25. Լուսանկարներ շրջանակով 11 37.73 415.00

26. Դեկորատիվ կարասներ՝ կերամիկական 5 38.00 190.00

27. Պատի զարդարման հուշատախտակ՝ արույր 1 20.00 20.00

28. Մետաղյա հուշանվեր 2 45.00 90.00

29. Տիկնիկ «Մատրյոշկա» հավաքածու 10 կտորից, փայտե 1 20.00 20.00

30. Դեկորատիվ շիշ՝ ապակյա 1 25.00 25.00

31. Սափորներ՝ մետաղյա և կերամիկական 2 30.00 60.00

32. Դեկորատիվ տուփեր՝ փայտե, կավե և մետաղական 6 32.67 196.00

33. Զարդատուփեր՝ փայտե (օգտագործված) 3 23.33 70.00

34. Ծաղկամաններ՝ ապակի, կավ, կերամիկա (օգտագործված) 15 38.33 575.00

35. Հայելիներ՝ պատի և սեղանի (օգտագործված) 5 154.00 770.00

36. Նարդի՝ փայտե (օգտագործված) 1 60.00 60.00

37. Լրագրասեղանի գրքեր (օգտագործված) 20 15.00 300.00

38. Գրքեր գեղարվեստական (օգտագործված) 150 5.00 750.00

39. Խոհանոցային սպասք և պարագաներ՝ կերամիկական, ապակե, մետաղական ափսեներ, սկուտեղներ, թասեր, գդալներ (օգտագործված) 100 14.08 1,408.00

40. Կանացի գլխարկ՝ գործվածք (օգտագործված) 1 30.00 30.00

41. Մարզվելու հեծանիվ՝ մետաղական (օգտագործված) 1 150.00 150.00

42. Սրբիչներ՝ ձեռքի և լոգանքի 72 16.88 1,215.00

43. Սեղանի ուղեգորգ (օգտագործված) 6 20.00 120.00

44. Անկողնային սպիտակեղենի հավաքածու (2 բարձի երես, սավան, ծածկոց) (օգտագործված) 4 25.00 100.00

45. Բարձեր դեկորատիվ (օգտագործված) 16 30.00 480.00

Ընդամենը ապրանքներ 47,555.00

Փոխադրման և ապահովագրության ծախսեր 9956.67

Ընդամենը 57511.67

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

08.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։