ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1324-Ա
ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԹԱՄԱՐԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2022 թվականի նոյեմբերի 16-23-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Հերմինե Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Թամարա Հովնանյանին գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
2. Հերմինե Հարությունյանի և Թամարա Հովնանյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և բժշկական ապահովագրության վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման ծախսերը՝ համաձայն հավելվածի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1324-Ա որոշման
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար կառավարության կողմից՝ դիտորդների Աստանա գործուղումից վերադառնալուց հետո` համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթի
/գումարը չի տրամադրվում դիտորդին/ Եվրո
Օդանավակայան/տեղափոխում և հետադարձ
Ներքաղաքային տեղափոխում և տեղակայման վայր տեղափոխում
Երկրի ներսում տրանսպորտային փոխադրումներ
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ) 40
15
345
80
230
710 եվրո
Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումար
Առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսեր
/Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կանոնակարգի՝ ծախսերը հավաստող փաստաթղթեր չեն տրամադրվում/
Վարորդ/ավտոմեքենա (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Թարգմանիչ (35 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)
Բնակություն (100 եվրո/յուրաքանչյուր գիշեր * 8 գիշեր)
Սնունդ (50 եվրո յուրաքանչյուր օր * 8 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար (60 եվրո/ յուրաքանչյուր գիշեր * 3
գիշեր)
Բնակություն և սնունդ վարորդի համար (60 եվրո/ յուրաքանչյուր գիշեր * 3
գիշեր) 175
100
175
800
400
180
180
Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվող ընդհանուր գումար 2,010 եվրո
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ