Անցնել բովանդակությանը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

11 օգոստոսի 2022 թ.

ք. Երևան N 287-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել.

1) 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

11 օգոստոսի 2022 թ.

ք. Երևան Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թվականի օգոստոսի 11-ի

N 287-Ն հրամանի

ՑԱՆԿ

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

Հ/Հ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Լոր 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 113300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2. Քարակաքավ 2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 19900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3. Թխակապույտ աղավնի 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 42000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4. Անտառային աղավնի 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5. Տափաստանային արտույտ 2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 9-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 150000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6. Կռնչան բադ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 28500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7. Մոխրագույն բադ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 17700 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8. Ճքճքան մրտիմն 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2150 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9. Սուլող մրտիմն 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10. Սև փարփար 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 26450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11. Եղեգնահավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 10300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12. Մորակտցար 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13. Եվրոպական նապաստակ 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 460 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14. Փորսուղ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

15. Քարակզաքիս 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

16. Վայրի խոզ 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 35 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

17. Սովորական աղվես 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ):

(հավելվածը փոփ. 04.11.22 N 387-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։