ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1730-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 1-ին կետում «32» թիվը փոխարինել «33» թվով.
2) N 3 հավելվածի հարցաշարի 11-րդ և 12-րդ կետերի 2-րդ սյունակը «5 լ» բառից հետո լրացնել «(դմ.3) կամ 10 լ (դմ.3)» բառերով.
3) որոշումը լրացնել N 33 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
10.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 10-ի N 1730-Ն որոշման
«Հավելված N 33
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունիսի 6-ի N 730-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
____ __________ 20 թ.
______________________________________ _____________________ ____________________
(տեսչական մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
_________________ ____________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____________________ _______________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____________________ ________________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. ավարտը _________________20 թ.
__________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
(ՀՎՀՀ)
___________________________________
___________________________________
___________________ ___________________________________
(պետռեգիստրի համարը) (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
_____________________________________________ __________________
տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրը
(հեռախոսահամարը)
____________________________________________________________ ________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) (հեռախոսահամարը)
Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. համարը __________
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ_________________________________________
_______________________________________ _________________________________________________
_________________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աղյուսակ N 1
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
NN
ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը Ստուգման անցկացման մեթոդը Կշիռը Մեկնա- բանու-
թյուններ Պատասխան
այո ոչ Չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված նմուշառում և լաբորատոր փորձաքննություն 30.0
2. Արդյո՞ք պահպանված է լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման վայրը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման
հավելված 2 Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում 2.5
3. Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 2.5
4. Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում տարեկան ստացված կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ.
հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 11-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում
2.5
5. Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան արտադրվող արտադրական կանեփի
բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 13-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 2.5
6. Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ՝
Հավելված 1.1)
3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1
4-րդ կետ Տեսազննում 0.5
7. Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ՝ չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ: Հավելված 1.1
3-րդ կետի 2-րդ ենթակետ Տեսազննում 0.5
8. Արդյո՞ք առկա է հանդերձարան: Հավելված 1.1
3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5
9. Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ: Հավելված 1.1
3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5
10. Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով
պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ՝ մուտքի և ելքի նպատակով: Հավելված 1.1 5-րդ կետ Տեսազննում 0.5
11. Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.5
12. Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Հավելված 1.1
6-րդ կետ Տեսազննում 0.2
13. Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ: Հավելված 1.1
6-րդ կետ Տեսազննում 0.2
14. Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից
մեկը տեղային (լոկալ) է։ Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում 0.8
15. Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան
փաստաթղթերով: Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 1.0
16. Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա
են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի Հավելված 1.1 8-րդ կետ Տեսազննում 0.4
17. Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի
փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով: Հավելված 1.110-րդ կետ Տեսազննում 0.8
18. Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում: Հավելված 1.1 14-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 2.5
19. Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4
20. Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր, կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա
ներկայություն: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4
21. Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում 0.3
Աղյուսակ N 2
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ
NN
ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական
նորմը Ստուգման անցկացման մեթոդը Կշիռը Մեկնա- բանու-
թյուններ Պատասխան
այո ոչ Չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակու- թյանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված նմուշառում և լաբորատոր փորձաքննություն 30.0
2. Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված պահեստի
գտնվելու վայրը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման
հավելված 4 Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում 1.0
3. Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 8-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի
կիրառում 1.0
4. Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 10-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի
կիրառում 1.0
5. Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 12-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
6. Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 14-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
7. Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ.
հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 16-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
8. Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման
հավելված 4-ի 18-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
9. Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման
հավելված 4-ի 20-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
10. Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ.
հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 22-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
11. Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման
հավելված 4-ի 24-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0
12. Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ՝ մուտքի և ելքի նպատակով: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ՝
Հավելված 1.1)
5-րդ կետ Տեսազննում 0.5
13. Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց: Հավելված 1.1
3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1
4-րդ կետ Տեսազննում 0.5
14. Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ՝ չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ: Հավելված 1.1
3-րդ կետի 2-րդ ենթակետ Տեսազննում 0.5
15. Արդյո՞ք առկա է հանդերձարան: Հավելված 1.1
3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5
16. Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ: Հավելված 1.1
3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5
17. Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ: Հավելված 1.1
6-րդ կետ Տեսազննում 0.5
18. Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Հավելված 1.1
6-րդ կետ Տեսազննում 0.2
19. Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ: Հավելված 1.1
6-րդ կետ Տեսազննում 0.2
20. Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը տեղային (լոկալ) է։ Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում 0.8
21. Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան
փաստաթղթերով: Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 1.0
22. Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի Հավելված 1.1 8-րդ կետ Տեսազննում 0.4
23. Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից՝ համապատասխան կահավորում ունեցող
ավտոտրանսպորտային միջոցով: Հավելված 1.1 10-րդ կետ Տեսազննում 0.8
24. Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի
վերաբերյալ նշում: Հավելված 1.1 14-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 2.5
25. Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4
26. Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր,
կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա
ներկայություն: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4
27. Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների
էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում 0.3
1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է v
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում v
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում v
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա՝
1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենք,
2. ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշում,
3. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշում: Ստուգաթերթը լրացրին՝
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ _____________________20 թ.»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: