Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐԱԲԿԻՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001735, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002270, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002445, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002990, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-003091 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբեր 2022 թ. N 4883-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐԱԲԿԻՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001735, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002270, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002445, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002990, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-003091 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացված հայտը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «ԱՐԱԲԿԻՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի սեպտեմբերի 7-ին տրված թիվ Կ-ԲՕ-001735, 2017 թվականի մայիսի 23-ին տրված թիվ Կ-ԲՕ-002270, 2018 թվականի օգոստոսի 27-ԻՆ տրված թիվ Կ-ԲՕ-002445, 2021 թվականի օգոստոսի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-002990, 2021 թվականի նոյեմբերի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-003091 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։