Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Ավանդների երաշխավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի վրա, եթե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-144-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։